Հոդվածներ

Դիդակտիկ մաթեմատիկական խաղերի դերը նախադպրոցականների համար
 «Առանց խաղի չկա և չի կարող լինել ամբողջական մտավոր զարգացում: Խաղը   մի մեծ լուսավոր պատուհան է, որի միջոցով երեխայի հոգևոր աշխարհը կյանքը լցնում է պնդումների, գաղափարների հոսքով: Խաղը  կայծ է` հարցասիրության և հետաքրքրասիրության վառվող կրակ»:
Վ. Ա. Սուխոմլինսկի
            Խաղը   երեխայի դաստիարակության և  զարգացման միջոց
       Երեխաները խաղի մեջ որևէ այլ նպատակ չեն դնում, քան խաղալը: Խաղն աճող մանկական օրգանիզմի պահանջմունքն է: Նախադպրոցական տարիքը ամենակարևոր շրջանն է անձի կայացման և  զարգացման համար, որը կախված է երեխային շրջապատող միջավայրից՝ ընտանիք, պարտեզ, ընկերներ: Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կզարգանան նախադպրոցականի դեռևս նոր ձեռք բերած անձնային հատկանիշները՝ ինքնուրույնություն, որն էլ պիտի հիմք հանդիսանա երեխայի «ես»-ի հետագա ամրացմանն ու կայունացմանը:Այս տարիքից պետք է ակտիվորեն զարգացնել երեխայի համարձակ ստեղծականությունն ու երևակայությունն, ուշադրությունն ու տրամաբանությունը: Ընդհանրապես խաղը երեխայի կյանքում  զարգացման գրավականն է և  ինքնադրսևորման ու ճանաչման միջոց: Այս տարիքում երեխաները հիմնականում ընկալում են զգայարանների   միջոցով, ուստի կարելի կազմակերպել այնպիսի խաղեր , որ լինեն տեսողական, զգայական,դիդակտիկ:
     Չնայած համարվում է, որ խաղն երեխայի ինքնաճանաչման միջոցներից մեկն է, որին մանկավարժի միջամտությունը` վերահսկման տեսանկյունից, հարկավոր չէ, սակայն ընդունված է և չի բացառվում, որ մանկավարժը կարող է ուղղորդել և վերահսկել անգամ երեխայի խաղը` նրան սովորեցնելով ինչպես ճիշտ խաղալ,կամ խաղի միջոցով ձեռք բերել գիտելիքներ՝ դաստիարակելով խաղալու կարողությունը, օրինակ`տուն-տունիկ: Խաղը երեխայի զարգացման միջոցներից է: Նա խաղալով հասկանում է ինքն իրեն, ժանաչում է աշխարհը, գիտելիք է ձեռք բերում:

    <<Խաղի միջոցով զարգանում է երեխայի ֆիզիկական ուժը, ամրանում են ձեռքերը, ճկուն է դառնում մարմինը, աչքը ավելի սուր, զարգանում է ըմբռնումը, հնարամտությունը, նախաձեռնությունը՚>> այսպես գրում էր ականավոր մանկավարժ Ն.Կ. Կրուպսկայան:
 Շփվելով նախադպրոցական երեխաների հետ, մենք մեր առջև  դնում ենք այսպիսի մանկավարժական խնդիրներ ՝ զարգացնել երեխաների.

·         հիշողությունը
·          ուշադրությունը
·         մտածողությունը
·          երևակայությունը
քանի, որ առանց  այդ հատկանիշների  անհավատալի է երեխային ամբողջովին զարգացնել:


Թվաբանական-բնագիտական  դիդակտիկ խաղերը բաժանվում են հետևյալ խմբերի՝

1.    Խաղեր թվերով
    2.  խաղեր ժամանակի վերաբերյալ
   3. խաղեր տարածության մեջ կողմնորոշվելու վերաբերյալ
  4.խաղեր երկրաչափական պատկերներով

1 Խաղեր թվերով

ա/Դոմինո խաղալով  սովորում ենք թվերը
Այս խաղը նախատեսված է 3-5 տարեկան երեխաների համար:
1.Թղթից պատրաստեք այսպիսի քարտեր՝
2.Մի վանդակում գրեք թիվը, եթե երեխան 3 տարեկան է, թիվը նկարեք ձողերի տեսքով:  
3.Երկրորդ վանդակում նկարեք որևէ  միրգ /կամ բանջարեղեն/ մինչև 6 հատ:
Օրինակ՝  մեր դոմինոյի մի քարտը կարող է ունենալ  այսպիսի տեսք՝



4.Օգտագործելով  0-6 թվերը պատրաստել այդպիսի 28 քարտ  / կարելի է նաև քիչ պատրաստել/:
5.Բաժանել քարտերը հավասար երեխաների միջև: Խաղը  սկսում ենք հերթով:
6.Առաջին քարտը դնելուց հետո, այն երեխան է շարունակում ով ունի այդ  քարտի թիվը և դնում է քարտի կողքին :
Այստեղ ցույց է տրված խաղի ընթացքը՝

7.Հաղթում է նա, ում քարտերը առաջինն են վերջանում: 
Այս խաղը փորձարկել ենք մանկապարտեզներում,  3 տարեկան երեխաները դժվարացան խաղալ, նրանց ավելի շատ դուր եկավ պատրաստաման ընթացքը, կտրելը և գունավորելը:Խաղը ավելի հետաքրքիր անցավ, երբ խաղաքարտի մի վանդակում միրգ էր նկարված,  իսկ մյուսում կենդանի:
Տես այստեղ՝

բ/Լոտո խաղալով՝ սովորում են հաշվել, համեմատել, խումբ կազմել,   թվանիշեր մտապահել
Երեխայի համար շատ հետաքրքիր և օգտակար կլինի սովորել թվերը լոտո խաղալով: Այս խաղը կարող են խաղալ 2-ից 5 տարեկան երեխաները:Խաղի պատրաստման ընթացքը.  պատրաստեք  թղթից 10 շրջան յուրաքանչյուր երեխայի համար  /կարող եք վերցնել10 հատ  ֆիշկա/  գրեք 1-10 թվերը  շրջանի մի կողմում, այնուհետև շրջեք:Այնուհետև  նկարեք  այսպիսի պատկերազարդ լոտոյի քարտ

ինչպես ցույց է տրված այս նկարում: Խաղը սկսում ենք հերթով, առաջին երեխան շրջում է իր առջև դրված որևէ  շրջան, այնուհետև փնտրում է քարտի վրա համապատասխան նկարը, շրջանը դնում է վրան, հաղթում է նա, ով առաջինը կլրացնի քարտի որևէ  սյունակ: Խաղին կարող են մասնակցել  երկու կամ ավել երեխաներ:
Այս խաղը փորձարկել ենք մանկապարտեզներում: Խաղն անցավ շատ հետաքրքիր, բայց ավելի հետաքրրքացավ, երբ նրանք սկսեցին քարտի նկարները փոխել իրենց ուզած նկարներով, օրինակ՝ տղաները  քարտերի նկարներիը փոխարինեցին մեքենաներով, իսկ աղջիկները՝  ծաղիկներով:Փորձարկումները տես այստեղ՝



գաշվի՛ր , ինքդ քեզ
Օրինակ՝ հարցրեք երեխային՝  քանի՞ ձեռք ունես
Քանի ոտք ունես?
Քանի ականջ ունես......այսպես կարելի է շարունակել այս շարքը:


2   . ա/ խաղեր ժամանակի վերաբերյալ

ա/ Երեխայի առջև մեկ բաժակ ջուր դրեք, դրա մեջ գցեք շաքարի կտոր և սպասեք այնքան մինչև ջուրը կլինի համասեռ, այնուհետև այն խառնեք:
 Ապա հարցրեք. "Ի՞նչ եղավ շաքարը, անհետացավ բաժակից, թե դեռ բաժակում է":
Այս խաղը շատ հեշտ էր, թե՛ մեծերը,  թե՛ փոքրերը ճիշտ գուշակեցին, բոլորը ասացին, որ շաքարը հալվեց, իսկ երեխաներից մեկն էլ  ավելացրեց, որ աղն էլ է շաքարավազի նման,  շուտ անհետանում է:

            բ <<Կենդանի շաբաթ>> խաղ
Օրինակ՝ շաբաթվա օրերը կարելի է սովորել այսպես.
 Բացատրեք, որ շաբաթվա ամեն օրն ունի իր անունը: Որպեսզի, երեխաները ավելի լավ հիշեն շաբաթվա օրերի անունները, կարող եք  դրանք  առանձնացնել  գույներով: Երեխաներին ասացեք,   որ շաբաթվա օրերն իրենց անուններն ունեն, դրանք հերթով են,  որ օրն էլ կարելի  է հաշվել, երկուշաբթին` առաջին օրը, երեքշաբթին` երկրորդ օրը,  չորեքշաբթին` շաբաթվա կեսը, հինգշաբթին` չորրորդ  օրը, ուրբաթը` հինգերորդ: Երեխաները հաճույքով խաղացին կենդանի շաբաթ խաղը. Խաղի համար կանչում եք գրատախտակի մոտ երեխաներ, նրանց հաշվում եք հերթականությամբ, տալիս եք նրանց տարբեր գույների շրջանակներ, շաբաթվա օրերի անուններով: Երեխաները կանգնում են շաբաթվա օրերի հերթականությամբ: Օրինակ` առաջին երեխան դեղին շրջանակը ձեռքին, ցույց է տալիս շաբաթվա առաջին օրը` երկուշաբթին, և այդպես շարունակ:


   
3. խաղեր տարածության մեջ կողմնորոշվելու                     վերաբերյալ

ա/Խաղը խաղալու համար երեխան պետք է ծանոթ լինի հորիզոնական,ուղղահայաց և անկյունագծային ուղիղներ հասկացություններին: Այս խաղը նպաստում է երեխայի ուշադրությանը և այդ հասկացությունների ամրապնդմանը:խաղավարը ասում է այս երեք բառերից մեկը՝  հորիզոնական,ուղղահայաց,անկյունագիծ,իսկ երեխան ցույց է տալիս ձեռքերով,խաղավարը  նույնպես ցույց է տալիս ձեռքերով և դիտավորյալ շփոթեցնում երեխաներին, այսինքն,ասում է հորիզոնական,բայց ցույց է տալիս ուղղահայաց
Այս խաղը մեր փորձարկած  խաղերից ամենածիծաղելին էր, երեխաները անընդհատ շփոթվում էին, բայց երբ իրենք սկսեին խաղն անցկանել, ավելր ուշադիր եղան, և խաղն ավելի լավ անցավ:

Բ/ Երբ երեխան դեռ կարդալ չգիտի, ապա կարելի է խաղալ այսպիսի խաղ:
Սենյակի յուրաքանչյուր առարկա նշանակում ենք որևէ նշանովորը նման լինի առարկայի ձևինՕրինակ`բազմոցը դեղին ուղղանկյունիաթոռը՝ սև քառակուսի, սեղանը՝ կապույտ շրջան և այլնԱյնուհետև երեխային տալիս եք առաջին նշանըորումօրինակպատկերված է աթոռի նշանըերեխան վազում է աթոռի մոտ և այնտեղ փնտրում հաջորդ նշանըայնուհետև գտնելով բազմոցի նշանը՝ վազում է դեպի բազմոցը ու այնտեղ գտնում  սեղանի նշանը և այսպես շարունակԽաղի վերջում նա գտնում է կա՛մ իր խաղալիքըկա՛մ կոնֆետը:Կարելի է հորինել շատ-շատ  տարբեր նշաններ թեյնիկիհացամանիկոշիկի, թավայիգորգի համարամեն  ինչ     կարող  եք  կոդավորելՊարզապես խաղից առաջ երեխայի հետ պայմանավորվեքթե որ առարկան ինչպիսի նշան ունիԵթե երեխան մեծ էապա խաղից առաջերբ դուք նկարում եք նշաններընա կարող է կռահելթե որ նշանը ինչ է նշանակումՄիանգամից չասե՛քայլ հարցրե՛ք «նայի՛ր, սա կլոր էի՞նչն է սենյակում կլոր» կամ «նայի՛րնրանից գոլորշի է բարձրանում, ի՞նչ ես կարծումտանը ինչի՞ց կարող է գոլորշի բարձրանալ»:
 Խաղը թարգմանել ենք այս կայքից ՝
http://ideas4parents.ru
Դեռ չենք փորձարկել:




4.խաղեր երկրաչափական պատկերներով
Տե՛ս այստեղ.
Օրինակ.
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=tL8uIaJrywc

Սիրում
եք երեխաներին` խաղացեք նրա հետ, խաղացեք  անկեղծ և դա կլինի ձեր ամենամեծ նվերը նրանց համար: Մեծահասակները ոչ թե պետք է բավարարեն երեխաների բոլոր պահանջները, այլև դնեն նրան այնպիսի իրադրության մեջ, որ ինքը որոնի և գտնի իր պահանջմունքները բավարարելու միջոցներ:
<<Մանկավարժական արվեստը, հրահրելու արվեստ է>>:
Ա. Դիստերվեգ





Комментариев нет:

Отправить комментарий